ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն է խնդրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ «Մենք հաջողությամբ համագործակցել ենք նախկին վարչապետ Տ. Սարգսյանի հետ՝ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ, և ողջունում ենք ու պատրաստ ենք աջակցել Հայաստանի հաջորդ վարչապետին՝ բարեփոխումներ անցկացնելուն ուղղված իր ջանքերում»,- 168.am-ին պատասխանել են դեսպանատնից: